կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-19 02:47
Տնտեսական

ՀԴՄ վիճակահանությամբ ամեն ամիս կխաղարկվի 10 ավտոմեքենա

ՀԴՄ վիճակահանությամբ ամեն ամիս կխաղարկվի 10 ավտոմեքենա

Կառավարությունը փոփոխություններ է կատարել հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին որոշմամբ հաստատված կարգում։

 

Հունվարից ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքում շահող կհամարվեն ՀԴՄ այն կտրոնները, որոնց հատուկ համարի 2 և ավելի նիշերն առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ կհամընկնեն վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին։ Կառավարության որոշմամբ, նախատեսվում է յուրաքանչյուր վիճակահանության ժամանակ խաղարկել 10 ավտոմեքենա, այդ թվում՝ 8 և 7 նիշերի համընկմամբ: Հատուկ համար պարունակող շահումների դեպքում՝ տրամադրել 1-ական ավտոմեքենա և համապատասխանաբար՝ 1 մլն և 100 հազար դրամ պարգևավճար, իսկ ավտոմեքենաների չսպառված քանակները տրամադրել համապատասխանաբար 6 և 5 թվերի համընկմամբ շահած` կտրոնի առավելագույն գործարքի արժեք ունեցող կտրոն ունեցող անձանց։ 6, 5, 4, 3, 2 թվերի` առաջին կամ վերջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ շահողները համապատասխանաբար կստանան 50, 20, 5, 2 հազարական և 500-ական դրամ։

 

Կառավարության որոշման համաձայն, դադարեցվում է վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակի դիմաց բոնուսների վճարումը։ Դրա փոխարեն նախատեսվում է, որ 2011-ի հունվար ամսվա վիճակահանությանը կմասնակցեն նաև 2010-ի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոնների հատուկ համարները։ Այդ կապակցությամբ 2011-ի հունվար ամսվա վիճակահանության ընթացքում կխաղարկվի 30 ավտոմեքենա։