|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ալի Հայդարը վարչապետ Ահմեդ Դավութօղլուին գրավոր հարց է ուղղել, թե արդյո՞ք Էրդողանի նորակառույց պալատը փախուստի ստորգետնյա ճանապարհ ունի. հայտնում է CNNTURK-ը:
Պատգամավորը մեջբերել է Էրդողանի խոսքերը, թե «Սպիտակ պալատի» համար ծախսվել է 500 միլիոն դոլար, և այն «փախստական պալատ» անվանել:
«Այդ շինությունը կառուցողների խիղճը հանգի՞ստ է: Փախստական պալատն ունի՞ փախուստի ստորգետնյա ճանապարհ»,- հարցրել է պատգամավորը:
Կայքն անդրադարձել է նաև գերմանական Der Spiegel ամսագրի՝ Էրդողանի նստավայրի մասին հոդվածին, որում ասվում է. «Հայտնում են, որ շինությունն ունի փախուստի գաղտնի թունելներ, գաղտնալսումն արգելափակող սենյակներ և պաշտպանված է միջուկային հարձակումներից»: