|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 7 քաղաքացու անուններն արդեն հայտնի են: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի պետի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Մահացածներն են՝ «ԳԱԶել»-ի վարորդը՝ Ռազմիկ Մկրտչյան, ուղեւորներ` Մարինե Նազարյան, Արամայիս Շիրազունի, Վանիկ Սարգսյան, Դավիթ Հարությունյան, Հաբեթ Սեդրակյան եւ Գայանե Սեդրակյան։ Վերջին երկուսը Ախուրյանի բնակիչներ են և միևնույն հասցեում եմ բնակվելիս եղել: Կան տեղեկություններ, որ ամուսիններ են: Մյուս հինգ զոհերը եղել են Գյումրու բնակիչներ:
Նշենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «ԳԱԶելը» պայթել է։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը ձերբակալված է: