|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ադրբեջանն ու Իրանը համատեղ կարող են ավտոմեքենաներ արտադրել: Այդ մասին ադրբեջանական Trend-ին ասել է Բաքվում գտնվող` Իրանի արդյունաբերության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալի Ալիլուն:
Նրա խոսքերով՝ մեքենաշինական գործարանը կարող է լինել ինչպես Բաքվում, այնպես էլ Թավրիզում:
Ալիլուն նշել է, որ մեքենա արտադրող ընկերությունների միջև հարաբերությունների զարգացման համար որոշակի աշխատանք է պետք:
«Համատեղ արտադրված մեքենաների որակը պետք է համապատասխանի համաշխարհային չափանիշներին, ավտոմեքենաները պետք է մրցունակ լինեն եվրոպական արտադրողների մեքենաների հետ», - ասել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ Ադրբեջանն ու Իրանն ունեն նման մեքենաներ արտադրելու պոտենցիալ: