կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-05 01:37
Սպորտ

ՉԼ. «Բորուսիա»-ն հաղթեց «Գալաթասարայ»-ին

ՉԼ. «Բորուսիա»-ն հաղթեց «Գալաթասարայ»-ին

Չեմպիոնների լիգա. D խումբ: ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի  «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության հասավ  «Գալաթասարայ»-ի նկատմամբ:  39-րդ րոպեին Մարկո Ռոյսը բացեց հաշիվը:  56-րդ րոպեին Սոկրատիս Պապաստապոպուլոսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 70-րդ րոպեին Բալտան կրճատեց հաշվի տարբերությունը: 4 րոպե անց փոխարինման դուրս եկած Չիրո Իմմոբիլեն վերականգնեց 2 գնդակի առավելությունը: 85-րդ րոպեին «Գալաթասարայ»-ի պաշտպան Կայան անփութորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 


Խմբի մյուս խաղում «Արսենալ»-ը, սեփական հարկի տակ հաղթելով 3:0 հաշվով, չկարողացավ հաղթական ավարտին հասցնել հանդիպումը «Անդերլեխտ»-ի  հետ:  Զինագործների կազմում գոլի հեղինակ դարձան Արտետան` 25՛, Սանչեսը` 29՛, և Չամբելանը` 58՛: Բելգիական թիմի կազմում  դուբլ հեղինակեց Բորրե Վանդենը` 61՛, 72;, իսկ 90-րդ րոպեին Միտրովիչը հավասարեցրեց հաշիվը: