ԻՇԻՊ-ն արդեն համոզել է Վիեննայում ապրող 14-ամյա պատանուն` երկրում ահաբեկչություններ իրականացնել: Այդ մասին հայտնում է թուրքական T24-ը` վկայակոչելով The Daily Telegraph-ը:
Ըստ The Daily Telegraph-ի` երեխան ձերբակալվել է: Նա պայթյուններ իրականացնելու դիմաց 25 հազար դոլար ստանալու առաջարկ է ստացել ԻՇԻՊ-ից: Ահաբեկչության վայր է ընտրվել Վիեննայի Արևմտյան երկաթուղային կայարանը, որից օրական օգտվում է 40.000 մարդ:
Ավստրիայի լրատվամիջոցները պնդել են, թե 14-ամյա պատանին թուրքական ընտանիքից է, որն 8 տարի է` ապրում է Ավստրիայում: