Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Դեկտեմբերի 14 - ի առավոտյան Իրանի անվտանգության ուժերն ազատ են արձակել երկու օր առաջ Մազանդարանում ձերբակալված երգչուհի Փարաստա Ահմադիին, ինչպես նաեւ նրա խմբի երկու երաժիշտներին: Նախօրեին՝ դեկտեմբերի 11-ի երեկոյան, նա ելույթ ունեցավ YouTube-ում (սահմանափակված Իրանում) առցանց համերգով՝ հավաքելով ավելի քան երկու միլիոն դիտում եւ լայնորեն տարածվեց պարկալեզու (եւ ոչ միայն) ինտերնետում: Դեկտեմբերի 12-ին Իսլամական Հանրապետության դատական իշխանութոյւնը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ համերգը «ոչ մի իրավական թույլտվւթյուն չի ունեցել եւ չի համապատասխանել երկրի իրավական եւ մշակութային նորմերին», իսկ երգչուհու եւ նրա նկարահանող խմբի դեմ կձեռնարկվեն «համապատասխան միջոցներ»: Ահմադին ծնվել է 1997 թվականին Նովշահրում, ավարտել է 1994 թվականին Թեհրանում հիմնադրված Սուրեի համալսարանը «ռեժիսուրա» մասնագիտությամբ եւ հայտնի դարձել երգերի կատարմամբ եւ երաժշտական գործիքներ նվագելու շնորհիվ՝ սոցիալական ցանցերում ձեռք բերելով բազմաթիվ երկրպագուներ։ Մինչդեռ իրանական օրենսդրությունն արգելում է կանանց երեգել սոլո կամ հանրությանը ներկայանալ առանց հիջաբի: Ավելին, վերջերս ընդունված օրենքի համաձայն՝ «անպարկեշտութույն քարոզելու կամ տարածելու, հիջաբից հրաժարվելու եւ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելու» մեջ մեղադրվող անձանց կարող է սպառնալ մինչեւ 10 տարի ազատազրկում եւ ոչ փոքր տուգանքներ: Առանձին դեպքերում, եթե իշխանությունները գտնեն, որ հիջաբ կրելու խախտումը կապված է «պարկեշտության նորմերի խախտման քարոզչության գործում օտարերկրյա պետությունների հետ համագործակցության հետ»՝ ընդհուպ մինչեւ մահապատիժ: «Իրանում կանայք 45 տարի շարունակ բախվել են տուգանքների, բանտերի եւ ծեծի՝ հիջաբ չկրելու համար, սակայն առաջին անգամ օրենքը նախատեսում է մահապատիժ նման «հանցագործության» համար», - այս առիթով նշել է տեղի իրավապաշտպան Նազանին Աֆշին-Ջամ Մակքեյը: Ահմադիի մերկ ուսերով ելույթը, ըստ պահպանողական հիմքերով հետեւորդներւ, մարտահրավեր է նետում վաղեմի սահմանափակումներին եւ վերջին խստացումներին: Երգչուհու նախորդ «անհնազանդության գործողությունները», այդ թվում՝ Az Khoon-e Javanan-e Vatan երգի կատարումը 2022 թվականին պարտադիր հիջաբ կրելու դեմ համազգային բողոքի ակցիաների ժամանակ, արդեն դարձել էին իշխանությունների հետ նրա կոնֆլիկտի պատճառը։
«Գեղարվեստական» անհնազանդությունը դարձել է Իրանում բողոքի շարժումների առանձնահատկությունը, եւ այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Շերվին Հաջիպուրը, Մեհդի Յարահին, Սաման Յասինը եւ Թումաջ Սալեհին ձերբակալվել են այլախոհությունը խրախուսելու գործում իրենց ենթադրյալ դերի համար, եւ Ահմադիի համերգը շարունակում է այդ ավանդույթը: Իգոր Դիմիտրիեւը ենթադրում է՝ երգչուհու քայլը միանգամայն գիտակցված էր՝ «հաշվի առնելով, որ նա բազմիցս մասնակցել է բողոքի ցույցերին, երգել է ազատատենչ երգեր։ Եվ այդ համերգից առաջ հուզիչ բացման խոսք է ասել ազատության մասին։ Ըստ երեւույթին, նա միտումնավոր հարված է վրեցրել իր վրա, որպեսզի բողոքի նոր ալիք առաջացնի»։
Թվում էր՝ դատական համակարգի օպերատիվ գործողությւնները ցույց էին տալիս իշխանությունների վճռականությունը զսպելու այն, ինչը նրանք համարում են «մշակութային նորմերի խախտում», չնայած նույնիսկ բացասական արձագանքին Իրանի ներսում եւ նրա սահմաններից դուրս տեղեկատվական միջավայրում: Սակայն երգչուհու ազատ արձակումը, ինչպես նաեւ նույն օրը՝ դեկտեմբերի 14-ին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից հիջաբի մասին վիճահարույց օրինագծի կասեցումը վկայում է իրանական իշխանության ներսում աճող տարաձայնությունների մասին՝ Սիրիայում ակնհայտ անհաջողությունների, ինչպես նաեւ երկրի ներսում աճող սոցիալ-տնտեսական խնդիրների խոչապատկերին: Եթե «պտուտակ ոլորողների » կողմնակիցները պնդում են սկանդալային նախաձեռնության ընդունումը, ապա պայմանականորեն իսթեբլիշմենթի «ռեֆորմիստական» թեւը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիյանի գլխավորությամբ, բացահայտ ընդունում է՝ այժմ հասարակության միասնոթյունն ու համերաշխությունը խախտելու ժամանակը չէ։Չնայած «դեմքը պահպանելու» փորձերին՝ «Ասադի ռեժիմի» անկումից հետո ներքաղաքական ռիսկերը նկատելիորեն աճել են, եւ հասարակության նկատմամբ վերահսկողության խստացման ցանկացած փորձ կարող է հասարակական դժգոհության նոր ալիք առաջացնել: Չի բացառվում՝ իր ծավալով նա կարող էր գերազանցել եւ 2009 թվականի «կանաչ շարժումը», եւ 2022 թվականի սեպտեմբերին սկսված «Մահսա Ամինիի բողոքները», որը ձերբակալվել էր «հիջաբը սխալ կրելու» համար եւ մահացել ոստիկանական բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ շուրջ մեկուկես տարի շարունակվող անկարգությունները, որոնք ամեն կերպ բորբոքվում էին Իրանի արտաքին թշնամիների (առաջին հերթին՝ անգլոսաքսերի եւ Իսրայելի) կողմից, արագորեն ընդունեցին սոցիալական, սիկ Ադրբեջանում, Քուրդիստանում, Սիստան-Բելուջիստանում՝ նաեւ էթնո - դավանաբանական բնույթ՝ դուրս գալով հիջաբ կրելու կանոնների քննարկման եւ նույնիսկ ավելի լայնորեն հասկանալի «կանանց հարցի» շրջանակներից։ 2022 թվականի նոյեմբերին այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, որն անցած մայիսին զոհվեց նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հայտարարել էր «դավադրության մասին, որն, ի վերջո, ուղղված է Իրանի փլուզմանը»։
Արեւմտյան ԶԼՄ-ներից, որոնք, հավանաբար, գիտակցաբար ուռճացնում են Իրանի կրած անախորժությունները, այնուամենայնիվ, հայտնի է՝ շատ նահանգներում դպրոցները, բանկերն ու հաստատությունները երեք օր անընդմեջ փակվում են զրոյական ջերմաստիճանի, էլեկտրաէներգիայի սպառման աճի եւ վառելիքի պակասի խորապատկերին: Tasnim գործակալության տվյալներով՝ բնակելի տներում, ձեռնարկություններում եւ արդյունաբրության «փոքր» ճյուղերում գազի սպառումը հասել է ռեկորդային մակարդակի՝ 640 միլիոն խորանարդ մետր, ինչը 18 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահտվածի համեմատ: Գազային ճգնաժամը խորացնում է պատժամիջոցների ենթարկված տնտեսության վրա աճող ճնշումը։ Լինելով նավթի եւ գազի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Իրանը տառապում է էներգառեսուրսների զգալի պակասից, որը պայմանավորված է բազմամյա պատժամիջոցներով եւ համապատասխան ենթակառուցվածքի քրոնիկ թերֆինանսավորմամբ:
Այս տագնապալի խորապատկերին ավելի ու ավելի հաճախ են հարցեր տրվում Սիրիայում իրանական ներդրումների ճակատագրի մասին, որոնք կարող էին կազմել 20-30 մլրդ դոլար (անուղղակի ծախսերի հետ մեկտեղ խոսքը կարող է լինել 2010-ականների սկզբից ծախսված ավելի քան 80 միլիարդ դոլարի մասին), եւ այժմ այդ պարտքի ճակատագիրը, մեղմ ասած, այնքան էլ պարզ չէ։ Կորսված են անշարժ գույքում, տեղական բիզնեսում, օգտակար հանածոների հանքավայրերում ներդրումները, իրանամետ աշխարհազորայինները լքել են Սիրիան, կորստի գործընթացում՝ «շիական կիսալուսինը», որը լավ - վատ ելք էր ապահովում Իրանի համար դեպի Միջերկրական ծով, Իսրայելի գործողություններով փակվել է ճանապարհը դեպի Լիբանանի հարավ, փոշիացեել են սուննի բնակչության մի մասին (մասնավորապես՝ Սիրիայի արևելքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ)իսլամի իրանական տարբերակը տարբեր միջոցներով պարտադրելու փորձերը փոշիացան։ «Համինահ» պարբերականը գրում է․ «իր զորքերը Սիրիայի այժմ արդեն նախկին նախագահի պաշտպանութայնը չուղարկելու որոշումը դարձել է իրադարձություններն արագացնող ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Թեհրանի նման որոշումը կարող է լինել «Ասադի ռեժիմի» հիմնարար խնդրի ճանաչման արդյունք, որը ժողովրդականություն չի վայելում նույնիսկ խորացող տնտեսական ճգնաժամից առաջ»:
Ավստրիացի ռազմաքաղաքական վերլուծաբան Թոմ Կուպերի վարկածով՝ վերջին 14-16 ամիսներին, իսրայելական աճող սպառնալիքների խորապատկերին, «Ասադի ռեժիմն» աստիճանաբար սահմանափակել է իրանական «Հըզբոլլահ» զենքի հոսքը, փակել է Դամասկոսում Եմենի հուսիտների գրասենյակը, անտեսել է Իդլիբի գրոհայինների առաջիկա հարձակման մասին իրանական նախազգուշացոմները՝ անվերապահորեն կանգնեցնելով Թեհրանի հետ համագործակցության դադարեցման ուղին: Միայն Իրաքում Իրանի դիրքերը հասկանալի պատճառներով (շիա բնակչության 60-65%-ը, բազմաթիվ շիա սրբավայրեր, կրոնական-մշակութային սերտ կապեր) մնում են բավականին ամուր։ Լիբանանում եւ Սիրիայում տեղի ունեցած ֆիասկոն դարձել է իրանական իսթեբլիշմենթի շրջանում, այդ թվում՝ մեջլիսի փակ նիստերում, մասամբ լրատվամիջոցներում թափվող էմոցիոնալ վիճաբանության առարկա։ Մասնավորապես, Թեհրանում Ադրբեջանի նախկին դեսպան Ջավանշիր Ախունդովը պնդում է՝ ուլտրակոնսերվատորները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մեղադրում են Սիրիայում դիրքերի փլուզման մեջ։Հանդես գալով հսկայական ծախսեր պահանջող սանձարձակ արտաքին էքսպանսիոնիզմի դեմ՝ բողոքի որոշ ցույցերի մասնակիցները վանկարկել են «ոչ Լիբանան, ոչ Սիրիա՝ իմ սիրելի Իրան»։ Ամրիկացի արեւելագետ, Մերձավոր Արեւելքի «ժողովրդավարության»մասնագետ Դանիել Բրումբերգը գրում է․ «Սիրիայում տեղի ունեցածը ոչ ավել, ոչ պակաս ավերեց Իսլամական Հանրապետության քաղաքական կառուցվածքը,Ասադի անկումը ոչ միայն վարկաբեկեց կոշտ գծի իրանցի կողմնակիցներին, այլեւ բավարար հիմքեր տվեց Միացյալ Նահանգների հետ դիվանագիտությոնը վերսկսելու համար.դիրքորոշում, որին ռեֆորմիստները վաղուց աջակցում են»: Նա, ամենայն հավանականությամբ, կարծում է, որ «Ռեֆորմիստները կօգտվեն այս հնարավորությունից՝ վերակնդանացնելու իրենց ազդեցությունբ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում», մինչդեռ հոգեւոր առաջնորդը գիտակցում է, որ «Իրանի՝ իր առավել կենսական շահերը պաշտպանելու համար պարտադիր է ռազմական ուժ օգտագործելու ունակության նվազմամբ, դիվանագիտության օգտագործումը»:
Մինչ իսրայելցիները ոչնչացնում են Արաբական Հանրապետության մնացորդային ռազմական ենթակառուցվածքները, սիոնիստ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա թիմի ժամանումը Սպիտակ տուն նույնպես լավ բան չի խոստանում: 2018-ին այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոն ձեւակերպեց տխրահռչակ «12 կետերը», որոնք, չի բացառվում, որ 2025 թ-ին ընդլայնվեն եւ լրացվեն: Պատժամիջոցների խստացումը բացասաբար կանդրադառնա էներգառեսուրսների արդյունահանման եւ Չինաստանի եւ Իրանի մյուս առանցքային առեւտրատնտեսական գործընկերների հետ նավթի առեւտրի վրա: Գրեթե բացահայտ քննարկվում է Իրանի ենթադրյալ օբյեկտների հարձակման տարբերակը, որոնք կապված են նրա միջուկային ծրագրի հետ։
Թեժանում են նաեւ ներքին հակասությունները, որոնք օբյեկտիվորեն գոյություն ունեն ցանկացած երկրում, բայց որոնք կարելի է ուղղել ապակառուցողական հուն։ «(Իրանական) հասարակության հոգեբանական վիճակն այնպիսին է, որ ցանկացած կայծ, լինի դա Խամենեիի մահը, թե մեկ այլ նշանակալի անհաջողություն, կարող է ռեժիմի ավարտի սկզբի ազդանշան դառնալ», - պնդում է արեւմտամետ ակտիվիստներից մեկը, որոնց կարծիքով Իսլամական կառավարման նույնիսկ ամենահամառ հետեւորդները խորը մտորումների մեջ են: «Ասադի անկմանը հանգեցրել է լեգիտիմության եւ ոչ կոմպետենտության ճգնաժամը, - հեռարձակում է մեկ ուրիշը։ Նույնը վերաբերում է նաեւ Իրանի կառավարությանը, որն ավելի ու ավելի հաճախ ի վիճակի չէ բավարարել իր քաղաքացիների նույնիսկ հիմնական կարիքները»։ Իրանի «լուրջ պարտության» մասին եզրակացության է հանգում նաեւ հնդիկ արտաքին քաղաքական վերլուծաբան եւ պաշտոնաթող դիվանագետ Մ.Բհադրկումարը. «...Սիրիայում ծայրահեղական սուննիական խմբավորումների հաղթանակը, որոնք հավատարիմ են «ալ-քաիդայի» գաղափարախոսութայնը, կհանգեցնի Սիրիայում իշխանության վերաբաշխմանը, որը թշնամաբար է տրամադրված Թեհրանի նկատմամբ։ Դիվանագետների տարհանումը, որին հաջորդում է Դամասկոսում Իրանի դեսպանատան գրոհը, ինքնին խոսում է ... Իսրայելը ջանք չի խնայի Սիրիայում իրանական ազդեցությունից ազատվելու համար: ԱՄՆ-ն ամեն կերպ դիմակայելու է Թեհրանի եւ Սիրիայում սուննի զինված խմբավորումների առաջնորդների միջեւ կամուրջների հնարավոր կառուցմանը, որը տեսականորեն կարող է մասամբ մեկուսացնել Իսրայելին տարածաշրջանում»։
Բովանդակությամբ եւ ոգով մոտ գնահատականներ են տարածվել նաեւ ռուսական փորձագիտական միջավայրում. կրած անհաջողություններից հետո «Իրանն այլեւս չի կարող իրեն թույլ տալ ակտիվ եւ հզոր արտաքին քաղաքականություն, ստիպված կլինի բավականին երկար ժամանակ լիզել վերքերը ... Իրանը պետք է գոյատեւի, Իրանը պետք է վերականգնվի: Ներկայիս ղեկավարությունը պետք է պահպանի աստվածապետական ռեժիմը, այսինքն՝ պահպանի բառացիորեն Իսլամական Հանրապետությունը եւ ղեկավարությունը՝ ռահբարի գլխավորությամբ ... Մենք չենք սպասում, իհարկե, այաթոլլաների ռեժիմի անկմանը, մենք չենք սպասում երկրի անկմանը, բայց մենք հասկանում ենք՝ չնայած Իրանում անձնական գոյատեւումն ու համակարգի պահպանումը դեռ կարելի է երաշխավորված անվանել, բայց ակտիվ արտաքին քաղաքականությունը Իրանին չհանգեցրեց հաղթանակի, այն Իրանին բերեց բավականին բարդ իրավիճակի.Իրանի թշնամիների կոալիցիան՝ եւ Իսրայելը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեծ հաջողությունների են հասել նրան դիմակայելու գործում»։
Իհարկե, նման դատողություններում կա քարոզչական չափազանցության եւ ցանկալին իրականության տեղ ներկայացնելու էական տարր։ Միեւնույն ժամանակ, դժվար թե նպատակահարմար լինի հերքել, որ Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական նոր իրողությունը բարդ մարտահրավերներ է դնում Իրանի առջեւ, որոնց արդյունավետ պատասխանելը սաստկացող հասարակական-քաղաքական պառակտման պայմաններում դժվար թե հնարավոր լինի: Ամեն պարագայում, պետական կառավարման եւ ռազմավարական որոշումների կայացման բարդ համակարգը պետք է անցնի ամրության բարդ քննություն, եւ Իրանի շարժումն իր հազարամյա պետականության ավանդույթներով Սիրիայի ճանապարհով՝ որպես անկախ պետություն իր կարճատեւ գոյությամբ, ամենեւին էլ կանխորոշված չէ։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի