Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես գիտեք, մարտի 8-ին Ադրբեջանը պայթեցրել էր Սյունիքից Արցախ գնացող գազատարը։ Միայն 8 օր անց՝ պաշտոնական Ստեփանակերտը լուր տվեց, որ «ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն (sic!) … սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները»։
Նա, մասնավորապես, նշել է. «Նախ՝ վայրի մասին։ Սա ԽՍՀՄ շրջանի Ջուղա-Եվլախ գազատարն է, որ 1991-1994 թթ․ հաղթական պատերազմից հետո մենք վերանորոգել էինք Սյունիքի տարածքում և միացրել մայր գծին՝ Արցախն ապահովելով գազով։ Բուն պայթյունն Ադրբեջանն իրականացրել էր Կարմրաքար լեռան (1951.6 մ) փեշին։
Հմուտ աչքը կնկատի, որ հանցավոր վանդալիզմի վայրն ուղիղ ամենամոտ գծով ընդամենը 1 կմ է հեռու Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց։ Հիշեցնեմ, որ ըստ կապիտուլյացիայի թղթի 6-րդ կետի՝ «միջանցք» կոչվածը պետք է ունենար 5 կմ լայնություն՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։
Ցավոք, հետկապիտուլյացիոն շրջանում, խաչ քաշած հայոց ազգային հավիտենական շահերի վրա, ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը կենդանի բանակցություններում ոչ մի ջանք չգործադրեց գոնե «միջանցքի» այս կարգավիճակը պահելու համար, ինչի արդյունքում «միջանցքը» վերածվեց «ասֆալտի»՝ դուրս մնալով, ինչպես տեսնում ենք, և՛ հայկական, և՛ ռուսական վերահսկողությունից։
Մի քանի հետևություն։ Առաջին՝ Ադրբեջանն ստեղծեց մեզ համար բացասական նախադեպ, որ թղթով որպես «միջանցք» սահմանված այդ տարածքում ցանկացած իրավազորություն իրենն է՝ «կուզի՝ կպայթեցնի, կուզի ռեմոնտ կանի»։ Երկրորդ՝ հրաժարված լինելով հայոց ազգային հավիտենական շահերի երկարաժամկետ հետապնդումից՝ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը հերթական անգամ անբարենպաստ մեկնարկային դիրքերից գնաց բանակցությունների և հաստատ զիջեց ինչ-որ մի բան գազի դիմաց։ Պարզ ասած՝ ռազմավարությամբ խաղացողը միշտ էլ ջախջախելու է «էսօրվա օրով» ապրողին։
Եվ երրորդ՝ ՀՀ դե-ֆակտո թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգը ևս մեկ անգամ դրսևորեց իր հայատյաց քաղաքականությունը՝ պետական մակարդակում ոչ մի համերաշխություն, ապրումակցում և ադ-հոկ օգնություն չցուցաբերելով Արցախի հայերին, փոխարենն օրակարգը լցնելով միլիոներորդական նշանակության հիմարաբանություններով։
Արցախին օգնության հասան իրական քաղաքական հայերը, որոնք տակավին չունեն որևէ պետական ներկայացվածություն։ Հայոց հարցի լուծման ճանապարհը հենց սա է՝ քաղաքական հայերի միանձնյա և միադեմք ներկայացվածությունն իշխանության մեջ»։
Էդգար Էլբակյան
քաղաքագետ