կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-10-30 13:12
Քաղաքական

Պատգամավորների համար ԱԺ-ում տեղ նախատեսված չէր

Պատգամավորների համար ԱԺ-ում տեղ նախատեսված չէր

Այսօր Ազգային ժողովում կայացել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը` Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ:

 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նիստից առաջ շնորհավորեց Ռիժկովին 85-ամյակի առիթով` հայտնելով իր երախտագիտությունը Հայաստանի նորագույն պատմության կարևոր դրվագներում Ռիժկովի իրականացրած գործունեության համար: Ցուցադրվեց կարճ տեսանյութ Ռիժկովի կյանքի ու գործունեության վերքաբերյալ: Միջխորհրդարանական հանձնաժողովին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ բոլոր խմբակցություններից:

 

Սակայն ԲՀԿ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը չեն գտել իրենց անունը սեղանի շուրջ դրված ցուցանակներում: Նրանք նամակով դիմել են հանձնաժողովի համանախագահ Ռիժկովին` պարզաբանելու այդ խնդիրը:

 

Նշենք, որ նիստին մասնակցելու համար ներկայացավ նաև «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա անունով ցուցանակ նույնպես չկար սեղանին, սակայն նա, ուշադրություն չդարձնելով այդ փաստին, նստեց սեղանի շուրջ` առաջին իսկ պատահած ազատ տեղը: