|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Դեռ 2019-ին դավաճան կապիտուլյանտը դեսպանահավաքի ժամանակ բարբաջեց, որ ժողովրդավարությունն է դառնալու Հայաստանի արտաքին քաղաքական այցեքարտը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ոչ անվտանգությունը, ոչ Արցախյան հիմնախնդիրը, ոչ Հայոց ցեղասպանությունը՝ «ժողովրդավարությունը»։
Այդ դավաճանահիմարագույն քաղաքականությունն ավարտվեց ազգային ողբերգությամբ։
Մի քանի օր առաջ իշխանական քարոզիչները թմբկահարում էին, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել է ժողովրդավարական ֆորումին, իսկ Թուրքիային ու Ադրբեջանին՝ ոչ։
Փաշինյանական պրոպագանդիստների «ура, товарищи!» ոճի հորթի հրճվանքին իրականում լավագույնս արձագանքվում է մտավոր թերզարգացվածության ու թեթևաբարո վարքի զուգակցմանը վերաբերող լավրովյան հայտնի ձևակերպմամբ։
Այսօր Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի կողմից ճանաչվեց ադրբեջանական, ինչը նախատեսված չէր ոչ նոյեմբերի 9-ի, ոչ էլ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով։
Ուստի ձեր «ժողովրդավարությունը» մտցրեք ձեր բաստիոնների բոլոր բնական բացվածքները, անհայրենիք սրիկաներ»,- գրել է նա։