|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի ASİMDER միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն արձագանքել է թուրքահայ լրագրող Էթիեն Մահչուփյանի՝ վարչապետ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակվելուն`հերթական անգամ հանդես գալով հակահայ հայտարարություններով:
Ըստ Haberler-ի՝ շեշտելով, որ Մահչուփյանն իր հոդվածներում Թուրքիայի ժողովրդին բազմիցս կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Գյոքսելն ասել է. ««Ակօս» կոչված թերթում լրագրությամբ զբաղված, ծագումով հայ Էթիեն Մահչուփյանին Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնին հասցնելը ցավալի է և մտահոգիչ: «Հայկական պնդումների» 100-ամյա տարելիցին ընդառաջ հայկական ծագումով մեկին նման կարևոր պաշտոն տալը, որքան էլ քաղաքական կարևոր քայլ դիտարկվի, հայկական լոբբիին դրանով ավելի հզոր է դարձնելու: Նման նշանակումը մեզ և ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված մեր դիմանագետների ընտանիքներին խիստ ցավ է պատճառել: Մենք կոչ ենք անում հարգելի վարչապետին՝ ունքը սարքելու տեղը աչքը չհանել»: