|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Պապիկյանը պետք է հրապարակեր ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյան Ավետիսյանի գործով մեղադրական ճառը: Սակայն դատախազը, ի զարմանս պաշտպանական կողմի, միջնորդեց վերսկսել գործի դատաքննությունը:
Ըստ նրա` գործի դատաքննության ընթացքում չեն հրապարակվել գործում եղած որոշ ապացույցներ, բացի այդ` չի հետազոտվել ամբաստանյալի ցուցմունքը: Պաշտպանն առարկեց՝ նշելով, որ գործում որևէ փաստական հանգամանք չկա, որը չի հետազոտվել, և առաջարկեց մեղադրողին հրապարակել ճառը: Սակայն դատավորը բավարարեց մեղադրողի միջնորդությունը և վերսկսեց գործի քննությունը:
Ի դեպ, դատավորն ավելի վաղ էր նման որոշում ընդունել` նա, մտնելով նիստերի դահլիճ, փոխանակ ասելու, որ գործի քննությունը շարունակվում է, հայտարարեց, որ վերսկսվում է գործի քննությունը: Ի նշան դատավորի որոշման դեմ բողոքի` Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները լքեցին նիստերի դահլիճը: «Դուք դեռ պատասխա’ն եք տալու»,- հայտարարեց ազատամարտիկներից մեկը:
Այս պահին մեղադրողը հրապարակում է, իր բնորոշմամբ, չհետազոտված ապացույցները: