Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը որոշեց ոչ թե կատարել ընդդիմության եւ այլընտրանք ԲՀԿ-ի ներկայացրած 12 կետերը, այլ հրավիրել քննարկում, պատասխանեց. «Երբ եռյակը դեռ քառյակ էր և ձևավորել էր 12 պահանջների ամբողջական փաստաթուղթը, իմ կարծիքով, ավելի կառուցողական էր, իսկ այսօր եռյակը, ինչպես տեսնում ենք, գնում է այլ հարթություն: Նախ` սկսվեցին հակասություններ` հանրահավաք անում ենք, չենք անում, «Ժառանգության» առաջնորդը մեկ բան է հայտարարում, մյուսը` մեկ այլ բան: Մենք չենք կարող անդրադառնալ երեքին առանձին-առանձին: Ահա, թե ինչու կառավարությունն առաջարկեց գալ կոնստրուկտիվ դաշտ ու քննարկել այդ կետերը»:
Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` ընդդիմությունը եւ այլընտրանք ԲՀԿ-ն կարող են պահանջ ձևակերպել և դա համարել բացարձակ ճշմարտություն, որն էլ պետք է անվերապահ իրականացնել: Դրա համար իշխանությունը քննարկման է հրավիրում, որպեսզի պարզի` ինչի՞ համար է այդ պահանջը: Պատգամավորը հարցնում է, թե, օրինակ, հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցում կատարելու պահանջը ընտրակարգը բարելավելո՞ւ, վստահության ավելացմա՞ն, թե՞ նրանց համար է, որ ովքեր ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությամբ չեն զբաղվում, գան և զբաղվեն:
«Եթե դու պահանջ ես ներկայացնում` կատարել այս քայլը, քեզ հրավիրում են քննարկման` ասելով` այո, դու ճիշտ ես ասում, բայց պատրաստվում ենք անել, ենթադրենք, մեկ-երկու տարում, սա էլ քեզ միջնաժամկետ ծրագիրը, եթե ես դա չանեմ, ԱԺ-ում կասես քո վերաբերմունքը: Եթե փոքր երեխայի կապրիզ եք անում, ամեն ինչ մերժում ու ասում` ոչ, մենք չենք գալիս քննարկման, հարյուր տոկոս համամասնականը իրականացրեք, նոր կզրուցենք, այդտեղ որևէ տրամաբանություն չկա: Վստահության ու անկեղծության թե՞ստ են անում: Եռյակը նախ թող իր մեջ վստահության թեստ անի»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: