կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-13 11:54
Քաղաքական

Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը դեռ պատրաստ չէին իշխանափոխության. news.am

Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը դեռ պատրաստ չէին իշխանափոխության. news.am

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»` հոկտեմբերի 10-ին նախաձեռնած հանրահավաքին:

 

Պարոն Հովհաննիսյան, հոկտեմբերի 10-ին հանրահավաքը սկսվեց՝ առանց Ձեզ, ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդները Ձեզ չսպասեցին:Ինչո՞ւ առանց Ձեզ սկսվեց հանրահավաքը: Տպավորություն է ստեղծվում, որ Ձեր դերն այնքան էլ մեծ չէ եռյակի ներսում: 

 

Հոկտեմբերի 10-ին նույն ժամին՝ 18:00-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում միջոցառում կար. իմ հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, իր անգլալեզու գրքերը նվիրաբերել էր համալսարանին եւ ես ուզեցի, որ մի քանի րոպեով պատվեի հորս, այդ պատճառով մի քիչ ուշացա: Առհասարակ նորմալ է, որ չսպասեցին եւ առանց ինձ սկսեցին:

 

Ձեր ելույթի ժամանակ հավաքվածները սկսեցին պահանջել իշխանափոխություն՝ գոռալով «հիմա, հիմա»: Ինչո՞ւ այդ րոպեին մոտեցաք Գագիկ Ծառուկյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ի՞նչ էիք քննարկում նրանց հետ:

 

Հրապարակն ինձ ծանոթ է, հարազատ, այնտեղ են հավաքվում տարբեր տրամադրություններով քաղաքացիներ: Որպեսզի լինի առավել համակարգում, անհրաժեշտ է, որ շատ հստակ ներկայացվի առաջիկա քայլերը ժողովրդին: Եվ քանի որ այդ հարցը տակավին չէր քննարկվել մեր մեջ, ես մոտեցա Ծառուկյանին եւ Տեր-Պետրոսյանին: Մոտեցա, իրենց կարծիքը հարցրի եւ իրենք դեռ պատրաստ չէին, միակարծիք չէին հաջորդ քայլերի մասին եւ ուրեմն այդ հարցը մնաց առաջիկա օրերին:

 

Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ պետք է ակնկալի ժողովուրդն առաջիկայում: Հնարավո՞ր է եռյակն իշխանափոխություն պահանջի մոտ ապագայում:

 

Ես մարգարե չեմ, բայց մի բան գիտեմ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, մեր դրոշի, Սահմանադրության եւ երիտասարդության՝ դա պետք է տեղի ունենա, որովհետեւ գործող վարչակարգն օրենքից դուրս է, իրավական չէ եւ այն մարտահրավերները, որ Հայաստանն ունի արտաքին քաղաքականության մեջ, պահանջում է լեգիտիմ իշխանություն:

 

Արդյոք ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդներն այս հարցում Ձեզ հետ համակարծի՞ք են:

 

Ես սպասում եմ, որ դա լսեմ ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդներից, եւ դա շատ կարեւոր է: Բայց ոչ թե կարեւոր է այդ բառի արտասանումը, այլ ժողովրդին հուսախաբ չանելը: Ժողովուրդն ինքը պահանջում է այն իրավունքները, որ հերթական անգամ խլվել են իրենից անցած տարի: Կարծում եմ, որ ժողովուրդը կարող է պահանջել այդ իրավունքի վերադարձումը: Իհարկե, եռյակի ներսում կան տարաձայնություններ՝ հենց օրինակ կապված Եվրասիական տնտեսական միության հետ: «Ժառանգությունն» այլ մոտեցում ունի, սակայն կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կարող են տարբեր ուժեր ունենալ տարաձայնություններ, սակայն նույն հարթակի վրա կանգնեն: Սա կարեւոր արժեք է: Ինքս կողմնակից եմ բաց հաղորդակցության, փոխադարձ հարգանքի եւ առաջիկա քայլերի հստակ մեխանիզմների:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: