Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ամփոփվեցին «ՀայՖեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնի արդյունքները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանը նշեց, որ հիանալի ներկայացումներ են ունեցել, որոնց անցել են լեփ-լեցուն դահլիճներում:
««ՀայՖեստը» ընտրության հնարավորություն է տալիս թե' հանդիսատեսին և թե' մասնակիցներին: Այս տարի հատկապես սիրվեց Պուլիտցերյան մրցանակակիր «Ջուրը` գդալ-գդալ» հայ-ամերիկյան համատեղ ներկայացումը, «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up»-ը, Վահան Բադալյանի «Մի լքիր ինձ»-ը»,- ասաց Ղուկասյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այս տարի փառատոնի շրջանակներում 4 պրեմիերա են ունեցել:
«Հայֆեստ» թատերական փառատոնին այս տարի հյուրընկալվում էր 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլն: Երևանյան 10 բեմահարթակներում ցուցադրվեց ավելի քան 50 ներկայացում:
Ի դեպ, փառատոնի բոլոր մասնակիցները ստացել են դիպլոմներ: