|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով, «Հանրապետություն» կուսակցությունից բավական մեծ թվով անդամներ ցանկություն են հայտնել մասնակցելու հոկտեմբերի 10-ի ընդդիմության հանրահավաքին, ինչը դուր չի եկել Արամ Սարգսյանին: Ասում են, որ ոգեւորությունը կոտրելու համար Արամ Զավենիչը հրահանգել է «անհնազանդ» կուսակցականներին այդ օրը չերեւալ Ազատության հրապարակում:
Քաղաքական մակարդակով որոշում է ընդունվել հանրահավաքին չմասնակցել, ինչը շարքային եւ «ոչ այնքան շարքային» անդամների կողմից միաձայն չի ընդունվել: Մեզ հետ զրույցում կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, սակայն, վստահեցրեց, թե նման որոշում իրենք չեն ընդունել: Նա ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասնակցել հանրահավաքին, կարող են իրենց ազատ զգալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: