կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-07 15:20
Քաղաքական

Իշխանափոխություն` արտահերթ, թե` հերթական, անպայման լինելու է. ԲՀԿ-ական

Իշխանափոխություն` արտահերթ, թե` հերթական, անպայման լինելու է. ԲՀԿ-ական

Խորհրդարանում ոչ իշխանական երեք խմբակցությունների հերթական աշխատանքային հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, պատասխանելով հարցին` ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ,  ասաց. «Ընդդիմություն լինել կամ չլինելը երկու ձև ունի: Մեկը ԱԺ կանոնակարգն է, երբ խմբակցությունն իրեն ընդդիմություն է հայտարարում: Այս պարագայում մենք այլ հայտարարություն չենք արել, իսկ եթե արած լինեինք... Մենք այլ բան չէինք անի, ինչ հիմա ենք անում։ Մենք անում ենք այն, ինչ ճիշտ ենք համարում, երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք համառորեն չեն լուծվում»:



Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի երեկ Վանաձորի հանրահավաքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե այս իշխանությունները պետք է հեռանան, Ստեփան Մարգարյանը պատասխանեցՆաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունն արվել են բազմաթիվ անգամ մեր կողմից։ Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բավականին խորը անջրպետ է հասարակության և իշխանության միջև, և այս պահին չեմ պատկերացնում` հնարավոր է լցվի՞ դա, թե՞ ոչ։ Իշխանությունները ևս դրա մասին գիտեն, և դա է պատճառը, որ իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունները, որը մեկ նպատակ ունի` վերարարտադրվել: Մենք գտնում ենք, որ դա  չպետք է թույլ տալ, մենք դեմ ենք դրան»:



Ստեփան Մարգարյանի խոսքով`իշխանափոխություն ասվածը հենց այնպես, ինքնանպատակ խնդիր չէ իրենց համար: «Մենք գործ ունենք գնացող նախագահի և նրա հետ գնացող քաղաքական իշխանության հետ։ Եթե ոչինչ չպատահի, ժամկետը լրանում է, և իշխանափոխությունը կլինի` այսպես, թե այնպես։ Ինչ պրոցես կգնա այս ընթացքում, ինչպես իրենց կպահեն իշխանությունները, մենք չգիտենք։ Եթե իշխանություններն իրենց պահեն ադեկվատ, որոշակի քննարկման խնդիր կառաջացնի, եթե` չէ, ընթացքում կառաջանան ավելի ռադիկալ պահանջներ։ Իշխանափոխություն` արտահերթ, թե` հերթական, երկրում անպայման լինելու է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: