Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 27-ին` ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վնասվածք, հեմորոգիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Սերգեյ Ս.-ն, իսկ «կրծքավանդակի թափանցող վերք՝ աջից» ախտորոշմամբ՝ 1975 թ. ծնված Արման Փարսադանյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 21.45-ին, Երևանի Տերյան փողոցում գտնվող ռեստորանի աշխատասենյակներից մեկում, վիճաբանության ժամանակ, 1984 թ. ծնված Ավետ Օ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Սերգեյ Ս.-ին, Արման Փարսադանյանին և 1963 թ. ծնված Արմեն Հ.-ին՝ վերջինիս պատճառելով ձախ ձեռքի արմնկային հատվածի վնասվածք: Վնասվածքները պատճառելուց հետո Ավետ Օ.-ն դիմել է փախուստի:
Սեպտեմբերի 28-ին` ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Արման Փարսադանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ավետ Օ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: