կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-24 10:20
Հասարակություն

Վիճաբանություն` Արարատում. 24-ամյա երիտասարդը մահացել է

Վիճաբանություն` Արարատում. 24-ամյա երիտասարդը մահացել է

Սեպտեմբերի 22-ին` ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի շրջանում կտրած ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1990 թ. ծնված Խաչիկ Գրիգորյանը և որովայնի շրջանում վնասվածքներով` 1990 թ. ծնված Տիգրան Ա.-ն:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Խաչիկ Գրիգորյանը և Տիգրան Ա.-ն վնասվածքները ստացել են նույն օրը` ժամը 20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի թիվ 21 շենքի հարակից տարածքում ոմն Ալեքսանի հետ վիճաբանության ժամանակ: Խաչիկ Գրիգորյանը նույն օրը` ժամը 21.00-ին, հիվանդանոցում բուժօգնություն ստանալու ժամանակ, մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Ալեքսանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է նախաքնություն: