կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 12:53
Հասարակություն

Դանակահարություն՝ Ձորաղբյուրում. 21-ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Դանակահարություն՝ Ձորաղբյուրում. 21-ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Մարտի 29-ին` ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ բազկի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Արտաշես Կ.-ն: Ըստ նրա հարազատներից մեկի հայտարարության՝ Ձորաղբյուրի ամառանոցում տեղի է ունեցել դանակահարություն:

 

Նույն օրը` ժամը 21.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Ձորաղբյուրում` ապակու վրա վայր ընկնելու հետևանքով:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 29-ին` ժամը 21.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Արման Դ.-ն, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Արտաշես Կ.-ին և Սերգեյ Ա.-ին` պատճառելով վնասվածքները: Մարտի 30-ին` ժամը 02.00-ին, Արման Դ.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: