|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրի վերջին խաղում «Արարատ»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ալաշկերտ»-ին: Հանդիպման 2-րդ րոպեին տանտերերը բացեցին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Ռակիչը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Նորայր Գյոզալյանը 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը: 2-րդ խաղակեսն անցավ հյուրերի բացահայտ առավելությամբ, ովքեր, ունենալով դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություններ, չկարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Ալեքսանդր Ռակիչը հաղթանակ պարգևեց իր թիմին: «Արարատ»-ը տոնեց 2-րդ հաղթանակը ընթացիկ առաջնությունում: