|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Բանանց»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ: 12-րդ րոպեին Տոմաշ Բագին առաջ մղեց տանտերերին: 30-րդ րոպեին Ալեքսանդր Ռակիչը հավասարեցրեց հաշիվը: 66-րդ րոպեին Պեդրո Լոպեսը կրկին առաջ մղեց իր թիմին, իսկ հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Գևորգ Նռանյանը հաշիվը դարձրեց 3:1:
Զուգահեռաբար ընթացող խաղում Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Միկա»-ի դարպասը: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բուգուհին 19՛, 75՛: