|
Փոխարժեքներ
01 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Ռուսաստանցիների մեծամասնությունը բարոյական հեղինակություններ ունի հայտնի մարդկանց շրջանում: Այդ մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի` վերջերս անցկացրած հարցման արդյունքները. հայտնում է Лента.ру-ն:
Հարցման արդյունքների համաձայն՝ ռուսների 60%-ը հեղինակություններ ունի քաղաքական և մշակույթի գործիչների, գիտնականների և մարզիկների շրջանում:
Այսպես՝ նրանց 36 %-ը հեղինակություն է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Մյուս «հայտնի հեղինակությունների» թվում են` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը (6%), պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (5%), Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (4%):
Հարցմանը մասնակցել է 1500 մասնակից ՌԴ-ի 43 սուբյեկտներից։