Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ներկայացնելով փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ դա պայմանավորված է ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրի այն պահանջով, ըստ որի սահմանվել է ստեղծել Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ:
Զարեհ Սինանյանի խոսքով՝ ինստիտուտի ներդրման նպատակն է զարգացնել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, բարձրացնել բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջեւ կայուն հարաբերությունները, ինչպես նաեւ աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը:
Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են ՀՀ վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով: Նրանք չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ:
Հիմնական զեկուցողն առաջարկել է օրենքի նախագծի քննարկման համար սահմանել հատուկ՝ 24 ժամվա ընթացակարգ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, անդրադառնալով պատգամավորների՝ հանձնակատարների հասարակական հիմունքներով աշխատելու մտահոգությանը, նշել է, որ գաղափարն ու անհրաժեշտությունը ծնվել են Սփյուռքում:
Հարակից զեկուցմամբ Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ ինստիտուտի հիմնումը բյուջետային ծախսեր չի ենթադրում եւ առաջարկել է օրենքի նախագծին տալ դրական եզրակացություն:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: