Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների համար նոր փորձություն է պատրաստել․ մոտ երկու ամիս կուսակտիվի հետ «Ինչո՞ւ եմ ես ՔՊ անդամ եւ արդյո՞ք ինձ համարում եմ ազատ մարդ» խորագրով քննարկումներ կազմակերպելուց հետո նա նոր թեմա է օրակարգ բերել՝ ո՞րն է հայրենիքը, եւ ո՞րն է պետությունը։ Հիմա էլ այս թեմաներով են ՔՊ-ականները «շեֆին» ներկայացնում իրենց պատկերացումները: Առաջին «դասը», որը կայացել է անցած հինգշաբթի, անցել է զավեշտալի մթնոլորտում: Հիմնական զեկուցողներից մեկը` ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, դասականներից ֆրազներ է ընթերցել՝ ներկայացնելով որպես սեփական մտքի արգասիք։ Թե ինչու է Փաշինյանն այդ թեման ընտրել, արդյոք էլի՞ հանձնելու տարածքներ կան եւ ուզում է թիմին հաշտեցնել վերացական հայրենիքի եւ թեկուզ մի կտոր մնացած ռեալ պետության գաղափարի հետ, մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում