|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր դեմ հարուցված դատական գործի և նախընտրական քարոզարշավի համընկնումը պատահական չի համարում, և պնդում է, որ այդ դատական գործը դաժան քաղաքական հալածանք է` ծրագրված իշխող վարչակարգի կողմից:
Լրագրողներիմ հետ հանդիպման ժամանակ ՀՔՄ նախագահը հայտարարեց, որ իշխանություններն ամեն ինչ անում են` փոշիացնելու քաղաքական դաշտը, սակայն ինքը հակառակն է անում, ինչը դուր չի գալիս իշխանություններին, ավելին` իր վերլուծություններից բոլորը «վառվում են», քանի որ ինքը տեսնում է այն, ինչ ոչ ոք չի տեսնում:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին` Հովհաննիսյանն ասաց, որ իշխանությունների համար կանխատեսելի էր բոլոր թեկնածուների առաջադրումը: Միակ անակնկալն, ըստ նրա, Անդրիաս Ղուկասյանի առաջադրումն էր: ՀՔՄ նախագահը նաեւ ասաց, որ հացադուլը մարդու համար լուրջ փորձություն է:
«Իշխանություններն իրենք են նախաձեռնել Պարույր Հայրիկյանի առաջադրումը նախագահական ընտրություններում, քանի որ, եթե նա ուզենար մասնակցել ընտրություններին, կմասնակցեր ԱԺ ընտրություններին»,- ասաց նա և հավելեց, որ Պարույր Հայրիկյանն այնքան խելք ունեցավ, որ ասաց, թե կհանի հացադուլից Անդրիաս Ղուկասյանին: