|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր քառյակը նիստ էր հրավիրել, որի ընթացքում պետք է հստակեցներ առաջիկա մարզային այցելությունների և հանրահավաքի հետ կապված հարցեր:
Նիստն ամփոփելով` ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քառյակի օրակարգում եղել է հիմնական 3 հարց`
1. համատեղ հանրահավաք անցկացնելու օրը և վայրը,
2. հանրահավաքի օրակարգը և բովանդակությունը,
3. միասնական մարզային այցելությունները:
Քառյակի նիստում որոշվել է, որ 3 քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հոկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնելու:
«Դաշնակցության մեր հարգարժան գործընկերները չեն մասնակցելու այդ հանրահավաքին այն հիմնավորմամբ, որ կան էական տարաձայնություններ` այն լրջագույն հարցերի հետ կապված, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն են: Լինենք անկեղծ` անհնար է, որ հանրահավաքին չհնչեին հայտարարություններ այդ փոփոխությունների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով Դաշնակցությունը չի մասնակցի: Խնդրում եմ ինտրիգ չփնտրել, որովհետև բազմաթիվ հարցերում քառյակը միասնական է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ՀՅԴ-ն չի մասնակցի նաև մարզային այցելություններին: