Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կալիֆոռնիայի նահանգային սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող` օգոստոսի 27-ի որոշումը վճռական և պատմական քայլ է Հայաստանից դուրս մեծ թվով հայ բնակչություն ունեցող նահանգի կողմից: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ողջունում է այս խիզախ ու շրջադարձային քայլը, որ ոչ միայն վկայությունն է ամերիկահայության տքնաջան աշխատանքի, այլ նաև Կալիֆոռնիայի նահանգի հանրային պաշտոնատարների` բոլոր ժողովուրդների հանդեպ ցուցաբերած հարգանքի, այս դեպքում` նաև Արցախի ինքնորոշման իրավունքին:
Այս քվեարկությունն ավելի կարևոր է հատկապես այս օրերին, երբ Ադրբեջանը սաստկացրել է իր ռազմատենչ հայտարարությունները ու զինադադարի պայմանների խախտումները` թուրքական և ադրբեջանական լոբբիների բանաձևը ձախողության մատնելու ջանքերին զուգահեռ:
Այս քվեարկությունը մեծապես ամպրապնդում է հայ ժողովրդի ոգին՝ իր արդար նպատակները հետապնդելու ճանապարհին, ինչպես նաև շեշտում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` շղթայազերծած սեփական ճակատագրին տեր լինելու, ինքնակառավարման ժողովրդավարական համակարգ ստեղծելու և այդ ճանապարհով իր գոյությանը սպառնացող վտանգները դիմագրավելու պայքարի կարևորությունը:
Տոնում ենք բոլորիս հաղթանակը հանդիսացող այս քայլը և ուզում ենք հատուկ գնահատանք արձանագրել Հայ Դատի գործիչների հանդեպ, որոնք սույն նպատակի համար երկար տարիների տքնաջան աշխատանք են տարել:
Սույն բանաձևի որդեգրումը հայ ժողովրդի վճռական հաղթանակն է՝ ի նպաստ Արցախի բնակչության և ինքնորոշման համար պայքար մղող բոլոր ժողովուրդների:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե