Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 15 տարի առաջ - 2010-12-12 02:12
Քաղաքական

Կալիֆոռնիայի դատարանի որոշումը շատ կարեւոր էր

Կալիֆոռնիայի դատարանի որոշումը շատ կարեւոր էր

«Շատ կաեւոր որոշում էր, այլապես սա իրավական շատ-շատ մեծ խոչընդոտ էր ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Սա կանխեց այն մեծ հավանական վնասը, որ եթե որոշումը չփոխվեր, կունենայինք Ամերիկայում»,- ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` մեկնաբանելով երեկ ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի` անցած տարի կայացրած իր որոշման վերանայումը:

 

Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ գործը հիմնականում արվել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի, Ամերիկայի Հայ փաստաբանների ասոցիացիայի, Զորյան հիմնարկի, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաեւ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի ու Կալիֆորնիայի նախկին արդարադատության նախարարի ջանքերով:

 

Հիշեցնենք, որ անցած տարի նույն դատարանը որոշել էր, որ Կալիֆորնիայի կողմից դեպքերը «ցեղասպանություն» անվանելը հակասում է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:

 

Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշման հիմնական պատճառը եղել է այն, որ նախ նախագահ Ռեյգանը ժամանակին օգտագործել է «ցեղասպանություն» բառը, ճիշտ է եղել են դեպքեր, երբ Սպիտակ տունը դեմ է եղել, բայց այն երբեւիցե դեմ չի եղել, որ 40 նահանգ ճանաչի ցեղասպանությունը:«Եվ երկրորդ հարցը ապահովագրական ընկերությունների դեմ դատ բացելն է, որը նահանգների իրավասությունների սահմաններում է եւ ոչ թե դաշնային իշխանությունների»,- նշեց Կիրո Մանոյանը:

 

Վերաքննիչ դատարանն ասել է, որ 1915 թ.-ի դեպքերը «ցեղասպանություն» անվանող Կալիֆորնիայի օրենքը չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, որը դեռ անորոշ է այս հարցով:«Մենք եկանք այն եզրակացության, որ ոչ մի դաշնային օրենք չկա, որը նահանգներին արգելում է «Հայոց ցեղասպանություն» տերմինն օգտագործել»: