Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարները մասնակցել են մարտական գործողություններին․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ, Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը։
«Արմենին լուրջ էի վերաբերվում, անհատապես շփվել եմ նրա հետ, գիտեի՝ խելքը գլխին մարդ է։ Ես, ճիշտն ասած, չեմ ուզում այդ անհեթեթությունը մեկնաբանել»,- ասաց նա։
Անդրադառնալով Կապանի դիրքերից մեկի հետ կապված տեսագրությունը՝ Փարսյանը «անլրջություն» որակեց այն։
«Անլուրջ է, շատ անլուրջ։ Տեսագրություն անելու պատճառները, դրա հետ կապված հերքումը՝ ամբողջն անլուրջ է։ Չեմ ուզում մեկնաբանել այս անլրջությունը։ Բազմաթիվ անգամ եմ եղել այդ դիրքում, լավ գիտեմ պայմանները։ Նրանց պայմանները վատ չեն»,- նշեց նա։
Հարցին՝ աղմուկն անտեղի՞ է, կամ գուցե քաղաքական օրակարգը շեղելու համա՞ր է, կրկին պատասխանեց, որ անլուրջ է այդ ամենը։ «Հրամանատարի կոշտ վերաբերմունքի կամ հրամանները չկատարելու համար չարժե տեսագրել նյութեր եւ գցել սոցցանցեր»,- հավելեց Կապանի համայնքապետը։
Ինչ վերաբերում է Սյունիքում՝ շփման գծում, ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին, ասաց՝ ընդհանուր առմամբ, իրավիճակը նորմալ է։