| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը այսուհետև Գյումրիում ծառայողական բնակարան կունենա: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը` սեպտեմբերի 1-ին կայացած նիստում: Ի դեպ, Շիրակի մարզպետի տեղակալին 3 սենյականոց բնակարան է հատկացվել Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար կառուցվող բազմաբնակարան շենքերից մեկում, թեև վերջինս անօթևանի կարգավիճակ չունի:
Նույն որոշմամբ` Գյումրի քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերից պետական սեփականություն հանդիսացող մեկ 3-սենյականոց բնակարան դասվել է պաշտոնական (ծառայողական) բնակարանների շարքը և հանձնվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումն ապահովելու և այն` որպես ծառայողական բնակարան, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանին հատկացնելու համար:
 ՀՀ կառավարության  վերոհիշյալ որոշման հիմնավորման մեջ ասված է.  «ՀՀ Շիրակի  մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը մարզում ղեկավար  պաշտոններ զբաղեցնում է  Հայաստանի Հանրապետության անկախության առաջին  տարիներից: Աշխատանքային  կենսագրությունը կապելով հայրենի տարածաշրջանին`  սկզբում Աշոցքի շրջխորհրդի  գործադիր կոմիտեի նախագահի, հետո`  մարզպետարանների ստեղծման առաջին օրից  մարզպետարանի քարտուղարի, այնուհետև  մարզպետի տեղակալի, շուրջ 9 ամիս  մարզպետի պաշտոնակատարի պաշտոններում  աշխատելով, Ս.Պետրոսյանը իրավամբ իր  գործունեությամբ ուրույն ներդրում է  ունեցել երկրաշարժի հետևանքների  վերացման, մարզի տարածքային կառավարման և  տեղական ինքնակառավարման  մարմինների կայացման և համաչափ զարգացման բարդ  գործում: Անձամբ ներգրավված  լինելով, ավելին, մեծամասամբ անձամբ  ղեկավարելով քաղաքացիներին  բնակարաններով ապահովման գործընթացները, նա առ  այսօր չունի բնակարան և  ապրում է վարձով»: