|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այս պահին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ԱԺ 6 խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ գտնվում են Տավուշի մարզի սահմանային դիրքերում:
Պատգամավորների թվում են «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը, ՀՀԿ-ից` Գագիկ Մելիքյանը, ԲՀԿ-ից` Գուրգեն Արսենյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանը և ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իրենք արդեն եղել են Տավուշի մարզի Մովսես գյուղում և հանդիպել տեղի բնակիչների հետ, իսկ այժմ գտնվում են սահմանապահ դիրքերից մեկում: Պատգամավորը հիշեցրեց, որ այսօրվա այցը նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության արդյունքն է:
Հիշեցնենք, որ խորհրդարանական 6 ուժերը վերջին շրջանում սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ հանդես էին եկել հայտարարությամբ, ինչպես նաև պայմանավորվել էին միասին այցելել ԼՂՀ-ի և ՀՀ-ի հյուսիսարևելյան շրջաններ: