կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-07 13:10
Հասարակություն

ՀՀ ԱԻ նախարարն առաջարկում է իր նախարարության 4000-անոց զորքը ուղարկել սահման

ՀՀ  ԱԻ նախարարն առաջարկում է իր նախարարության 4000-անոց զորքը ուղարկել սահման

Այսօր կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հանդես եկավ առաջարկությամբ։ Նա նախ վստահություն հայտնեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը տարածաշրջանում ամենաուժեղներից մեկն է, այնուամենայնիվ նշեց, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության զորքերը այսօր այնտեղ ծառայություն են կատարում բանակի հետ։

« Մենք ունենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ծառայություն իրականացնող 4000 զորք, և ես առաջարկում եմ, մեզ տրամադրել տարածք, տալ զենք, որ այդ զորքը բանակի տղաների հետ միասին ծառայեն այնտեղ։ Մենք պատրաստ ենք պաշտպանության նախարարության հետ ծառայել այնտեղ»,- ասաց Արմեն Երիցյանը։ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դա լուրջ սկզբունքային քայլ է․ որը պետք է քննարկել Պաշտպանության նախարարի հետ։ Սեյրան Օհանյանը արձագանքելով նշեց, այդ հարցը կքննարկեն։