|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաեւ «պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց օգտագործել է ընդդիմադիր հավաքները ճնշելու համար։ Շաբաթ օրը Վալերի Օսիպյանը հանդիպել է ստորաբաժանման հետ եւ հայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայնել, թեեւ որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։ Միայն մեկ ստորաբաժանումն է դժգոհություն հայտնել։ Օսիպյանն ասել է, որ օգոստոսի 15-ից 15-օրյա հերթափոխով կգործուղվեն Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաեւ հավելավճար կստանան։
Ոստիկանությունից հաստատեցին հանդիպման փաստը, ասացին, որ երբ լինի նման որոշում, կհրապարակեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: