Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Փաստաբան Արշավիր Խալափյանի հանդեպ մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը): Նրա հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Փաստաբանի պաշտպանությամբ սկսել են զբաղվել չորս այլ փաստաբաններ, որոնց թվում է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Գևորգ Գյոզալյանը: Վերջինս Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջդրված մեղադրանքի հետ համաձայն չէ, սակայն ավելի մանրամասն կարծիք կարող է հայտնել գործի նյութերին խորապես ծանոթանալուց հետո:
Իսկ ավելի ուշ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Արշավիր Խալափյանի գործով մասնակի հաջողություն է գրանցվել. «Թեև դատարանը բավարարել է կալանքի միջնորդությունը, այդուհանդերձ կիրառել է նաև գրավի հնարավորություն 1.000.000 դրամի չափով: Հայկական իրականության մեջ կարծում եմ սա կարելի է համարել հաջողություն: Մնաց գումարի հարցը»:
Այս գործում տարօրինակ է այն, որ Արշավիր Խալափյանի հանդեպ մեղադրանք է առաջադրվել, կալանք կիրառվել, սակայն դեռևս որևէ խոսք չկա կաշառք տվողի մասով: