կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-04 10:59
Առանց Կատեգորիա

Այս Երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից. Վ.Սարգսյան

Այս Երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից. Վ.Սարգսյան

Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում’ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում: Այս երկիրը անտրամաբանական սիրով և անտարամաբանական ատելության երկիր է:Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անրհաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտոջթյուն դառնա խրամատում: Հազարամայակներ պետք եղան, որպեսզի հասկանանք որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովում: Ի՞նչ է, և՞ս մեկ հազարամյակ է պետք որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է: Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան:

 

Վստահ եմ ,որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու’ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին’ արժանապատիվ պատմություն առջևում’ տարածություն:

 

Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ

1997թ.