կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 09:38
Հասարակություն

Նախագահը հրահանգել է մայրաքաղաքը մաքրել բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողերից»

Նախագահը հրահանգել է մայրաքաղաքը մաքրել բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողերից»

 «Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը' հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին' Գեւորգ Մելիքյանին: Քանի որ քրեական աշխարհում ընդունված չէ առանց լրջագույն պատճառի «օրենքով գող» ծեծել, ուստի այս ծեծը դարձավ բացառիկ եւ սկսվեց «ռազբորկա»:

 

Կառավարության որոշ անդամ նախարարներ Լյովիկի կողմն էին «բռնել», իսկ «օրենքով գողեր»-ը եւ Ռուբեն Հայրապետյանն ու Մհեր Սեդրակյանը Գեւորիկի համար էին շահագրգռված: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պատմության հանգուցալուծման հարցը քննարկվել է ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահի նստավայրում, եւ Ս. Սարգսյանը հրահանգել է' հարցը փակել:

 

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ՀՀ-ում գտնվող բոլոր 16 «օրենքով գողերին» ժամանակ է տվել՝ լքել Հայաստանը: Ժամեր անց մայրաքաղաքը մաքրվել է բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողերից»: Գործի է անցել մաֆիան: Իսկ «ռազբորկան» «փակվել է» «Ֆորում» ռեստորանում»։

 

Մանրամասները' թերթի այսօրվա համարում: