|
Փոխարժեքներ
01 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Մինչեւ հունվարի 4-ը 2013թ. նախագահական ընտրություններին որպես թեկնածու հայտ ներկայացրած տասնհինգ անձանցից միայն յոթն են ամբողջությամբ ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, մնացած 8-ը չգրանցվելու վտանգի տակ են:
Yerkir.am-ի հետ զրույցում ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը նշեց, որ ԿԸՀ-ն դեռ ուսումնասիրում է թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը, եւ առավելագույնը մինչեւ հունվարի 14-ը մնացած 8 թեկնածուներին պաշտոնապես հնարավորություն կտրվի լրացնելու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնց թվում, ի դեպ, միայն ընտրագրավի վճարման անդորրագիրը չէ:
«Հունվարի 14-ին վերջնականապես պարզ կլինի, թե որ թեկնածուներն են գրանցվում, իսկ որոնք`ոչ»,- նշեց ԿԸՀ մամուլի քարտուղարը: