Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է փակ եղել Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի թունելը, քանի որ խոսակցություններ էին շրջանառվում, թե թունելից նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի համար խողովակներ էին քանդում-հանում:
«Ճիշտն ասած, նման տեղեկատվություն մենք չունենք, եւ թունելն այս պահին բաց է»,- ասաց նա:
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, թե այդ թունելով են փորձել անցնել, բայց փակ է եղել ու շրջանցել են, փոխնախարարը խորհուրդ տվեց հետեւել նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվությանը: Իսկ թե ինչո՞ւ է թունելը փակ եղել, Արթուր Առաքելյանը նշեց, որ պրոֆիլակտիկ աշխատանքներ էին տարվում: Մյուս դիտարկմանն էլ, թե՝ խողովակներ չե՞ն հեռացվել թունելից, փոխնախարարը պատասխանեց՝ հնարավոր է, որ հեռացվել են: Բայց հարցին' նորով փոխարինելո՞ւ համար, թե՞, առհասարակ, հեռացվել են, հորդորեց դիմել նախարարության համապատասխան մարմնին ու ստանալ համապատասխան տեղեկատվությունը, քանի որ ինքը չի տիրապետում ամբողջական ինֆորմացիային:
Լրագրողների ճշտող հարցին' իսկ հնարավո՞ր է, որ Սաշիկ Սարգսյանի համար են քանդել խողովակները, Արթուր Առաքելյանը պատասխանեց. «Իհարկե', հնարավոր չէ, դուք ինքներդ հասկանում եք... Ու եթե նման վերանորոգումներ տեղի են ունեցել, ապա պլանային է եղել: Գոյություն ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնց համապատասխան էդ ամեն ինչը տեղի է ունեցել»: