|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հուլիսի 22-ին՝ ժամը 18.11-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի Արգիճի ձորը քաղաքացի է ընկել (մոտ 2 մետր բարձրությունից). ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հ. Մ.-ը (ծնվ. 1989թ.) տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ և հերթական նոպայի ժամանակ ընկել և գլխով հարվածել է քարին: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել տուժածին, ով հոսպիտալացվել է Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: