|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն դիմում է ստացել ՀՀ և ԼՂՀ իշխանություններից, որպեսզի միջնորդի, որ հայկական կողմին հանձնվեն երեկ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների դիակները: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա հայտնեց նաև, որ հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսության մեջ են, իսկ կոնկրետ այս դեպքի առնչությամբ, թե ե՞րբ գործողություններ կսկսվեն, հստակ ժամկետներ հայտնի չեն: