|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արայիկ Հարությունյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարականի լուրերը չեն համապատասխանում իրականությանը. հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել. նա սովորականի պես աշխատավայրում է, շարունակում է կատարել իր պարտականությունները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել. նրան կփոխարինի Ժաննա Անդրեասյանը