|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր 2 մարդ է ձերբակալվել Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի գործով` ճանապարհային ծառայության վարպետ եւ նրա օգնականը. հայտնում է РИА Новости-ն: Ձերբակալվածներին արդեն հարցաքննել են, եւ մոտ ժամանակներս նրանց մեղադրանք կներկայացվի:
Հիշեցնենք, որ երեկ «Սլավյանսկի բազար» եւ «Պարկ Պոբեդի» կայարանների միջեւ ընկած հատվածում լարման տատանման հետեւանքով գործել էր ազդանշանային համակարգը, ինչի հետեւանքով գնացքը կտրուկ կանգ էր առել եւ 3 վագոն դուրս էր եկել ռելսերից: Վերջին տվյալներով` զոհվել է 22 մարդ, վիրավորվել` 158-ը, նրանցից 146-ը հիվանդանոցում են: