|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ինչպես այսօր տեղեկացրել էինք, Մոսկվայի մետրոյում երկու ուսանող էր զոհվել: Մեկի դին հայտնաբերել էին «Կիեւսկայա» կայարանում` էլեկտրագնացի առաջին վագոնի տանիքին, մյուսինը` նույն ուղեգծի «Կունցեւսկայա» եւ «Պիոներսկայա» կայարանների միջնահատվածում: Փորձագետների տվյալներով ` երկուսն էլ մահացել էին ծանր ու բազմաթիվ վնասվածքներից:
Ըստ lifenews.ru-ի` նրանց ինքնությունը պարզվել է` Իվան Միկիրտումով եւ Վիկտոր Վարդանյան: Երկուսն էլ ընդհանուր հոբբի են ունեցել` երթեւեկել գնացքներով` վագոնի արտաքին բռնակներից կառչած: Այդ գիշեր նրանք որոշել էին հերթական անգամ սուպերմեն խաղալ: Այն, որ նրանք իսկապես խաղալու մտադրություն են ունեցել, վկայում են լեռնադահուկային ակնոցներն ու գլխարկները, կաշվե ձեռնոցները: Վիկտորը մահացել է գանգի վնասվածքից, իսկ Իվանը` ողնաշարի: