|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության Մոսկվայի պետական վարչության ղեկավար Ալեքսանդր Գավրիլովը հրապարակել է Մոսկվայի մետրոյում այսօր տեղի ունեցած վթարի զոհերի մասին վերջին տվյալները. հայտնում է РИА Новости-ն: Այս պահի դրությամբ` հայտնի է 20 զոհի մասին` 7-ի մարմիններն արդեն գտնվում են հետաքննչական մարմինների ստորաբաժանումներում, 6-ական դիակ դեռեւս մնում է 2 վագոնում, մեկ կին էլ մահացել է հիվանդանոցում: Ավելի վաղ տեղեկացվում էր, որ մահացել է նաեւ մեքենավարը, սակայն այդ տեղեկությունը հերքվել է: Նախնական տվյալներով` մոտ 160 մարդ վիրավոր է, այդ տվյալները ճշտվում են:
Հիշեցնենք, որ այսօր «Սլավյանսկի բազար» եւ «Պարկ Պոբեդի» կայարանների միջեւ ընկած հատվածում լարման տատանման հետեւանքով գործել է ազդանշանային համակարգը, ինչի հետեւանքով գնացքը կտրուկ կանգ է առել եւ 3 վագոն դուրս է եկել ռելսերից: