|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մունդիալ 2014: Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը մրցեց Բրազիլիայի ընտրանու հետ: Տանտերերն արդեն առաջին խաղակեսում զենքերը վայր դրեցին: 11-րդ րոպեին Մյուլլերը բացեց հաշիվը, 23-րդ րոպեին Կլոսեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ հաջորդ 4 րոպեների ընթացքում Տոնի Կրոսը, դառնալով դուբլի հեղինակ, հաշիվը դարձրեց 4:0: 29-րդ րոպեին Խեդիրան 5-րդ գնդակն ուղարկեց բրազիլացիների դարպասը: Առաջին խաղակեսն ավարտվեց այս հաշվով:
2-րդ խաղակեսում հերթը Շուրլեինն էր: Նա դարձավ դուբլի հեղինակ (58’, 69’): Հանդիպման վերջին րոպեին բրազիլացիները կարողացան հեղինակության գոլ խփել: Աչքի ընկավ Օսկարը: Բրազիլիա-Գերմանիա՝ 1:7