|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված է եղել ՀՀ ԱՎԾ-ին տրամադրել 1 միլիարդ 502 միլիոն դրամ:
Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից եւ ՀՀ պետական բյուջեից 2014 թվականի համար տրամադրվել է մոտ 306 միլիոն դրամ, իսկ պակասող մասը, կառավարության այսօրվա որոշմամբ, կտրամադրվի պետբյուջեի պահուստային ֆոնդից: Պետբյուջեից տրամադրված միջոցենրը, սակայն, տարեվերջին պետք է փոխհատուցվեն Եվրամիության տրամադրած դրամաշնորհի միջոցով:
Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանում գյուղատնետդսական համատարած հաշվառման ծրագրին եւ այդ նպատակով տրամադրել է 2 միլիոն եվրո դրամաշնորհ, պայմանով, որ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդի միջոցներից այդ գումարը կտրամադրի, իսկ տարեվերջին, Հայաստան-Եվրամիություն պայմանագրի ստորագրումից հետո, պետական բյուջեի ծախսած միջոցները վերոհիշյալ 2 միլիոն եվրոյով կփոխհատուցվեն: