Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շվեդիայի զինված ուժերը Ուկրաինային կփոխանցեն 18 միլիոն եվրո, որը Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի շրջանակում կուղղվի երեք կոալիցիաներին, իսկ 10 միլիոն եվրո՝ Ուկրաինայի համար՝ ՆԱՏՕ-ի հիմնադրամին: Դրա մասին ասված է ՊՆ մամուլի հաղորդագրությունում։
Շվեդիայի պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Փոլ Յոնսոնն ընդգծել է, որ թագավորությունը կշարունակի աջակցել Ուկրաինայի զինված ուժերին այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա։
«Շվեդական աջակցությունն աստիճանաբար կծախսվի նոր արդյունաբերական արտադրանք գնելու վրա՝ Ուկրաինային հանձնելու համար։ Այդ միջոցներով կարող ենք ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի, ականազերծման և ուկրաինական ռազմական նավատորմի ներուժի ամրապնդման ոլորտում»,- շեշտել է նախարարը։
Թագավորության զինված ուժերը 5 միլիոն եվրո կուղղեն ականազերծման, 3 միլիոն եվրո՝ ծովային անվտանգության և 10 միլիոն եվրո՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիաներին: