|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով yerkir.am-ի հարցին` ինչո՞ւ է ուշանում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, պատասխանեց. «Լավ է ուշ, քան երբեք: Դե, գործընթացներ են, որ քննարկվելու են: Կային որոշ ուղղություններ, որոնք պետք է քննարկվեին, բայց հուլիսի 3-ի հանդիպումից հետո պարզ կլինի: Ամեն դեպքում ես գտնում եմ, որ այդ գործընթացը կայանալու է, իսկ ժամկետի առումով կարող են լինել փոփոխություններ»:
Այս էլ երկրորդ անգամ Հովիկ Աբրահամյանը, լսելով ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ հնարավոր մաքսակետի մասին հարցը, առանց պատասխանի հեռացավ: