կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 14:42
Հասարակություն

Կառավարությունն անպատասխան է թողնում ակտիվիստների դիմում-նամակը

Կառավարությունն անպատասխան է թողնում ակտիվիստների դիմում-նամակը

«Դուրս մեր գրապանից» քաղաքացիական նախաձեռնության անդամները շարունակում են իրենց պահանջի ակցիաները: Նախաձեռնության անդամներն ակցիաներն իրականացնում են մեքենաներով` պահանջելով կասեցնել վերջին բարեփոխումների մասին որոշումները:

 

Արդեն տուգանվել է ինը վարորդ: «Մենք ոչ մի տուգանք չենք վճարում և գործեր ենք նախապատրաստում, որպեսզի կազմված արձանագրությունները բողոքարկենք դատարանում: Արդարություն ենք պահանջելու և ապացուցելու ենք, որ ֆիքսված արձանագրություններն անօրինական են»,- լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Միքայելյանը:

 

Նախաձեռնության անդամները նաև դիմել են կառավարություն, որպեսզի վերացնեն կարմիր գծերը: «Մենք գրավոր դիմումով դիմել ենք կառավարությանը, սակայն մինչև հիմա պատասխան չկա: Մեր պահանջները հստակ ձևակերպված են: Մենք պահանջում ենք ոչ թե ընդունած որոշումների մեջ փոփոխություններ կատարել ու որոշել, որ 5 րոպեի փոխարեն արդեն կարող ենք անվճար 15 րոպե կայանել, այլ լրիվ վերացնել կարմիր գծերը»,- ասաց«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը և հավելեց, որ իրենք կողմ են ավտոճանապարհային ոստիկանների գործունեությանը և դեմ` նրանց փոխարեն աշխատող արագաչափերին ու տեսախցիկներին:

 

Նախաձեռնության անդամները կոչ են անում համախմբվել և իրավուքները պաշտպանել իրավական դաշտում` ասելով, որ այն տարածքները, որտեղ կայանում են, պետությանն է, մասնավոր տարածքներ չեն, և, որպես ՀՀ քաղաքացիներ, կարող են անվճար կանգնել, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է: